Տարածաշրջանային

Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից առաջ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպել են Իլհամ Ալիևին

1 րոպեի ընթերցում

 Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից առաջ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպել են Իլհամ Ալիևին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Յան Քելլիին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը:

Հանդիպման ժամանակ կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկա դրության և դրա կարգավորման հեռանկարների վերաբերյալ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երեւան կժամանեն մայիսի 24-ին: Իգոր Պոպովին (Ռուսաստան), Յան Քելլիին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) կընդունի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Հանդիպում է նախատեսվում նաև ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջին անգամ Հայաստան են այցելել մարտի 21-ին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում