Միջազգային

Իսրայելի վարչապետը ծրագրում է հանդիպել Վլադիմիր Պուտինին

1 րոպեի ընթերցում

Իսրայելի վարչապետը ծրագրում է հանդիպել Վլադիմիր Պուտինին

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ծրագրում է ժամանել Ռուսաստան` հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է ուսական «ՌԻԱ- Նովստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությունը։

«Հանդիպումը դեռևս ծրագրվում է»,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ հանդիպման օրը դեռ ճշգրտվում է։

«ՌԻԱ- Նովստի»-ն նաև փոխանցում է անանուն աղբյուրներից ստացված տեղեկություններն այն մասին, որ Իսրայելի վարչապետը ծրագրում է լինել Սոչիում հաջորդ շաբաթվա սկզբին։ «Հանդիպումը ակտիվ նախապատրաստական փուլում է»,-գրում է կայքը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում