Վլադիմիր Պուտինը մայիսի 7-ին կընդունի ԱՄՆ-ի պետքարտուղարին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիին կընդունի երեքշաբթի օրը՝ մայիսի 7-ին: «Հանդիպումը կկայանա վաղը ցերեկը»,-հայտնել Է Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հարցին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ապրիլի 29-ին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Պուտինը պատրաստակամություն Էր հայտնել ընդունել պետքարտուղարին, երբ նա այցով կգտնվի Ռուսաստանում:
Ջոն Քերիի՝ մայիսի 7-8-ը Մոսկվա այցի ընթացքում նաեւ հանդիպում Է ծրագրված ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Ավելի վաղ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելը հայտարարել Է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարը Մոսկվա այցի ընթացքում «լուրջ երկխոսություն» Է ակնկալում: «Ջոն Քերին մտադիր Է քննարկել շատ կարեւոր հարցեր, ներառյալ Սիրիայի եւ Իրանի իրադրությունը, «մեծ ությակի» առաջիկա գագաթնաժողովը»,-հավելել Է նա: