Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը Մամուլի ազատության օրը լրագրողներին 6 չարիքից ազատվելու մաղթանք է հղել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվՀայաստանիՄարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը լրագրողներին մաղթել էազատվել 6 չարիքից:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Կարեն Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում նշել է, խոսքի ազատությունը (արդար դատաքննության իրավունքի հետ զուգահեռ) ապահովում է բոլոր մյուս իրավունքների պաշտպանությունը եւ հանդիսանում ժողովրդավարության կառուցման անկյունաքարը: «Դրա համար լրագրողն իր գործում պիտի ազատ լինի խմբագրից ու նրա անհարկի միջամտությունից: Խմբագիրը պետք է ազատ լինի լրատվամիջոցի սեփականատիրոջ գրաքննությունից: Իսկ լրատվամիջոցի սեփականատերը պետք է ազատ լինի գովազդային շուկայի ճնշումից: Իսկապես որ, Հայաստանում խոսքի ազատության վիճակը էականորեն բարելավվել է վերջին տարիներին: Պետության և պետական մարմինների միջամտությունը զանգվածային լրատվության միջոցների գործունեությանը հասցվել է հնարավոր ու միջազգայնորեն թույլատրելի նվազագույնին: Սակայն այսօր մեր տարբեր շուկաների, այդ թվում՝ լրատվական շուկայի գերկենտրոնացումը հնարավորություն չի տալիս լրագրողին, խմբագրին, լրատվամիջոցի փոքր և միջին սեփականատերերին լինել տնտեսապես ազատ, ապահովված ու պաշտպանված»,- գրել է Պաշտպանը` բոլոր լրագրողներին և լրատվամիջոցներին մաղթելով լիարժեք ազատություն:

Նա նաեւ կոչ է արել ազատվել հետեւյալ չարիքներից` լրատվական շուկայի գերկենտրոնացումից կամ մենաշնորհայնացումից, թաղային հեղինակությունների և այլ հանցագործների բռնարարքներից, օլիգարխներից և այլ հարուստներից, նրանց ֆինանսական կախվածությունից, լրատվամիջոցների կուսակցականացումից, պատվերով հոդված գրող և դրանով իսկ ազատ խոսքը վարկաբեկող ու այլասերող լրագրողից, դատարանի ապօրինի վճիռներից:

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի կողմից 1993 թ-ին մայիսի 3-ը սահմանվել է Մամուլի ազատության համաշխարհային օր, և դրանից հետո յուրաքանչյուր տարի մայիսի 3-ը նշվում է որպես ազատ մամուլի պաշտպանության, ողջ աշխարհում մամուլի ազատության գնահատման, մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում զոհված լրագրողների հիշատակի օր:

Հայերեն

Պեսկովը բացահայտել է, թե որն է լինելու Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման օրակարգի հիմնական թեման

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանը ներկայացնող թենիսիստներ Էլինա Ավանեսյանին և Ալինա Չարաևային

Իրանը սպառնացել է թիրախավորել ամերիկյան նավթային ընկերություններն իր օբյեկտներին հարվածելու դեպքում

Իրանը բացատրել է ԱԷՄԳ-ի տեսուչների՝ միջուկային օբյեկտներ մուտքի սահմանափակումը

Որոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը. կայացել է ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը

Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին

Անահիտ Մանասյանի գլխավորությամբ ՄԻՊ աշխատակազմում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը նախազգուշացրել է ԱԲ-ի սպառնալիքների մասին

Իրանը մտադիր է մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային

Հայաստանի ներդրումային և ֆինանսական երկրորդ համաժողովի գրանցումը բաց է