Վլադիմիր Պուտինը նոր ռեկորդ Է սահմանել հեռուստատեսությամբ հաղորդակցվելու տեւողությամբ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 25-ին ռուսաստանցիների հետ իր տասնմեկերորդ «Ուղիղ գծի» ժամանակ կրկին հետեւողական Է եղել. նա հերթական անգամ գերազանցել Է հեռուստատեսությամբ հաղորդակցվելու տեւողության ռեկորդը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այն տեւել Է 4 ժամ 47 րոպե՝ 15 րոպեով գերազանցելով նախորդ՝ նույնպես ռեկորդային արդյունքը, որը Պուտինը գրանցել Է 2011 թվականի դեկտեմբերին, երբ զբաղեցնում Էր վարչապետի պաշտոնը:

Այսպիսով, պետության ղեկավարն արդարացրեց ամբողջ երկրում բազմաթիվ «երկրպագուների» սպասելիքները, որոնք փաստորեն օգնեցին նրան հասնելու այդ արդյունքին՝ տալով տասնյակ հարցեր: Կոլլ-կենտրոնի միջոցով նախագահի հետ հեռախոսով, sms-ներով եւ Համացանցով կապի մեջ Է մտել ավելի քան 3 մլն մարդ:

Նշված ժամանակահատվածում պետության ղեկավարը պատասխանել Է 85 հարցի, 5-ով պակաս, քան 2011 թվականին: Այս տարի զգալի չափով ավելի շատ ժամանակ Է հատկացվել ստուդիա հրավիրված անձանց ելույթներին: Պուտինը խոստացել Է այս ձեւաչափով շփումը շարունակել ապագայում:

Հայերեն English Русский