Միջազգային

Վլադիմիր Պուտինը ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Յուրի Յակովլեւին շնորհավորել Է հոբելյանի առթիվ

2 րոպեի ընթերցում

Վլադիմիր Պուտինը ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Յուրի Յակովլեւին շնորհավորել Է հոբելյանի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոբելյանի առթիվ շնորհավորել Է թատրոնի եւ կինոյի արտիստ, Վախթանգովի անվան պետական ակադեմիական թատրոնի դերասան, ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Յուրի Յակովլեւին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

«Դուք իրավամբ պատկանում եք ռուս նշանավոր դերասանների համաստեղությանը, որոնց համար իսկապես թանկ են հայրենական դրամատիկական արվեստի հիանալի ավանդույթները, ով անսահմանորեն նվիրված Է սիրած գործին»,- մասնավորապես, ասված Է պետության ղեկավարի շնորհավորական հեռագրում:

Յուրի Յակովլեւին 85-ամյակի առթիվ շնորհավորել Է նաեւ ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: Նա նշել Է, որ այնպիսի լեգենդար ֆիլմեր, ինչպիսիք են «Աննա Կարենինա»-ն, «Հուսարական բալլադ»-ը, «Ապուշ»-ը, «Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ»-ը, «Կին-ձա-ձա»-ն, իրենց հաջողությամբ մեծապես պարտական են Յակովլեւի փայլուն խաղին:

Կինոյի եւ թատրոնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Յակովլեւն ապրիլի 25-ին նշում Է 85-ամյա հոբելյանը: 1952 թվականից Յակովլեւը Եվգենի Վախթանգովի անվան պետական ակադեմիական թատրոնի դերասան Է: Նա կինոյում եւ հեռուստատեսությամբ խաղացել Է ավելի քան 85 դեր: Արտիստի ստեղծագործությունը նշվել Է պետական եւ մասնագիտական բազմաթիվ պարգեւներով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում