Կարեն Անդրեասյանը դատապարտել է լրագրող Հակոբ Կարապետյանի դեմ կատարված բռնությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն անհանգստություն ու վրդովմունք է արտահայտելilur.amկայքի լրագրող Հակոբ Կարապետյանին ծեծի ենթարկելու առնչությամբ: «Չնայած դեռևս պաշտոնապես չեն բացահայտվել լրագրողի նկատմամբ բռնություն կիրառած անձինք, այդուհանդերձ վստահաբար կարելի է նշել, որ փողոցային արժեքներով և քրեական կանոններով առաջնորդվող անհատներին դժվար է բացատրել խոսքի ազատության բարձրագույն արժեքը, ինչպես նաև լրագրողի առաքելության վեհությունն ու կարևորությունը: Նման մարդկանց ավելի մատչելի են «դատվել», «նստել», այսինքն՝ «պատժվել» հասկացությունները: Հետևաբար նման հանցագործությունները կանխարգելելու միակ եղանակը իրավապահ մարմինների օպերատիվ, խիստ և համաչափ արձագանքն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշված է օմբուդսմենիֆեյսբուքյան էջում կատարվածգրառման մեջ:

Մարդու իրավունքների պաշտպանը նշել էր, որ իրենք հետևելու են գործի ընթացքին և օրենքով թույլատրելի եղանակներով և ժամանակ այս միջադեպին ու դրա իրավական հետևանքներին տալու են համարժեք գնահատականը:Կարեն Անդրեասյանն իր զորակցությունն է հայտնել լրագրող Հակոբ Կարապետյանին և iLur.am լրատվական կայքին:

Հակոբ Կարապետյանըծեծի է ենթարկվել ապրիլի 23-ին:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին