Հասարակական

Հայաստան-Սիրիա օդային հաղորդակցությունը կվերականգնվի. Դամասկոս-Ղամիշլի-Երևան

2 րոպեի ընթերցում

Հայաստան-Սիրիա օդային հաղորդակցությունը կվերականգնվի. Դամասկոս-Ղամիշլի-Երևան

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիան Հայաստանի հետ կապող նոր չվերթ կբացվի, որը կիրականացվի Դամասկոս-Ղամիշլի-Երևան երթուղով: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց «Սիրիական ավիաուղիներ»-ի երևանյան գրասենյակի մենեջեր Սվետլանա Հովհաննիսյանը:«Առաջին չվերթը նախատեսվում է ապրիլի 16-ին, ուղևորների թիվը դեռ հստակ չէ, տոմսերի մեծ մասը, սակայն, ամրագրված է»,-ասաց Հովհաննիսյանը` հավելելով, որ դեռևս հստակ չէ նաև Դամասկոս-Ղամիշլի-Երևան ավիատոմսերի գինը: Դատելով ամրագրված տոմսերից` մեծ է Սիրիայից եկողների և շատ ավելի փոքր` գնացողներիթիվը:

Հալեպ-Երևան չվերթները դեռևս 2012թ. հուլիսին արժեին 118 600 դրամ` մեկ ուղղությունը, եւ 210 300 դրամ` երկու ուղղությամբ: Իսկ այս տարի մինչ չվերթների փակումը դեպի Սիրիա տոմսերն արժեցել են շուրջ 165 հազար` միայն մեկ ուղղությամբ, իսկ երկկողմը` շուրջ 248 հազար դրամ:

Հայաշատ Հալեպը յուրատեսակ թակարդի մեջ էր հայտնվել. ցամաքային ճանապարհները վտանգավոր են քաղաքից դուրս գալու համար, իսկ օդանավակայանը փակ է: Օդանավակայանի մոտակայքում կառավարական ուժերը ցանկանում են վերահսկողություն հաստատել, սակայն ընդդիմադիրներն արդեն իսկ գրավել են մի քանի շրջաններ: Դեպի Հալեպ չվերթների դադարեցումից հետո «Սիրիական ավիաուղիներ» ընկերությունն իրականացնում էրԴամասկոս-Լաթաքիա-Երևան չվերթներ, որոնք եւս անժամկետ դադարեցվել էին:Պարբերական դարձած այդ չվերթներից վերջինը կայացել է փետրվարի 5-ին: Երևան ժամանող ուղևորների թիվը եղել է 75, իսկ մեկնողներինը՝ 13: Ինչ վերաբերում է դեպի Հալեպ կատարվող չվերթների վերականգնմանը, ապա այդ կապակցությամբ «Սիրիական ավիաուղիներ»-ը դեռ ոչ մի նորություն չունի:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում