Կարեն Անդրեասյանն իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից օտարել է սեփական բիզնեսը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից օտարել է իր սեփական բիզնեսը, որն արդեն չի էլ գործում: Այս մասին մարտի 29-ին հրավիրված ասուլիսում, անդրադառնալով պաշտոնյաների` բիզնեսով զբաղվելու խնդրին, ասաց Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: «Ես իմ փոքրիկ բիզնեսը` «Դիֆենս» իրավաբանական ընկերությունը, օտարել եմ Հայաստանի մի քաղաքացու, որի անունը չեմ հրապարակում, քանի որ նա մեղավոր չէ, որ իրեն է տրվել իմ բաժնեմասը, բայց նա երբեք չի ցանկացել լինել հրապարակային գործիչ: Հետևաբար, քաղաքացուն պաշտպանելով ավելորդ հասարակական հետաքրքրասիրությունից` ես նրա անունը չեմ հրապարակում»,-«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` ասաց Կարեն Անդրեասյանը:

Օմբուդսմենի փոխանցմամբ` «Դիֆենս»-ը ոչ մի առնչություն չունի իր հետ և ինքը կարող է վստահեցնել, որ այն, որպես ընկերություն, այլևս չի գործում: «Իրավաբանական ընկերությունը չի գործում, քանի որ իրավաբանական բիզնեսը նման չէ խանութի կամ ռեստորանի բիզնեսի, որտեղ ինչ-որ մեկը պաշտոն է ունենում, հետո իր փոխարեն ինչ-որ մեկը դա աշխատեցնում է: Դա մի բիզնես է, որտեղ անձն է դրա կրողը և եթե չկա անձը, ուրեմն այն չի կարող նրան պատկանել»,-ասաց ՄԻՊ-ը` ավելացնելով, որ «Դիֆենս»-ի պատմությունն այլևս չի կարող հետաքրքրել հասարակությանը:

Անդրեասյանը փոքր և միջին բիզնեսի ոլորտում տիրող արդի վիճակը կապում է պաշտոնյաների` բիզնեսով զբաղվելու հետ: «Պաշտոնյաներն ընտանիքի անդամների անվան տակ բիզնես գործունեություն են իրականացնում, ինչն օգտագործում են ի չարս, որպեսզի հասարակության մյուս անդամներն, ովքեր զբաղվում են նմանատիպ բիզնեսով, չունենան այդ հովանավորչությունը, հայտնվեն վատ վիճակում, սնանկանան ու չկարողանան գոյատևել շուկայում»,-շեշտեց օմբուդսմենը:

«Դիֆենս» իրավաբանական ընկերությունը հիմնադրվել է 2008թ-ին: Այն 2008-2011թթ-ին ղեկավարել է Կարեն Անդրեասյանը:

Հայերեն

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը