Երևանյան բեսթսելլեր 8. Հայ ժամանակակից գրողները շարունակում են գլխավորել վարկանիշային աղյուսակը
4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելլեր» հեղինակային նախագծում ժամանակակից գրող, արձակագիր Դավիթ Մկր-Սարգսյանն այս շաբաթվա ամենաշատ գնված գրքերի ցանկում առաջատարն է: Նրա «Երկվություն» գիրքն առաջին անգամն է ընդգրկվել գործակալության վարկանիշային աղյուսակում: Երկրորդ հորիզոնականում ֆրանսիացի գրող Անտուան դը սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխան»-ն է: «Երևանյան բեսթսելլեր»-ում ընդգրկված Հովհաննես Թումանյանի հեքիաթները, որը զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, կրկին պարբերաբար եղել է առաջիններից: Մշտապես արդիական «Նարեկը»` «Մատյան ողբերգության» պոեմը, այս շաբաթ զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը: Բրազիլացի ժամանակակից գրող Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկոսը», որը առավել շատ հետաքրքրություն է առաջանում երիտասարդների շրջանում, զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը: Նրան հաջորդում է Սուն Ցզիի «Ստրատեգիայի արվեստը» փիլիսոփայական տրակտատը: Ժամանակակից գրող Դավիթ Մուրադյանի «Երազների մեկնություն» գիրքը, որը «Երևանյան բեսթսելլեր»-ի յոթերորդ հորիզոնականում է, կրկին առաջին անգամն է ներառված ամենաշատ գնված գրքերի ցանկում: Ութերորդ հորիզոնականում հայ ժամանակակից գրող Աշոտ Աղաբաբյանի «Մենակը» վեպն է, որն արդեն երրորդ անգամ է` վարկանիշային աղյուսակում է: Ամենաշատ գնված գրքերի ցանկի իններորդ հորիզոնականում շվեդ գրող Աստրիդ Լինդգրենի «Երկարագուլպա Պիպի»-ն է: Այն հայերերն թարգմանվելուց հետո դպրոցականների կողմից մեծ հետաքրքրության է արժանացել: «Երևանյան բեսթսելլեր» նախագծի ամենաշատ գնված գրքերի ցանկը եզրափակում է անգլիացի բանաստեղծ ու թատերագիր Վիլյամ Շեքսպիրի «Համլետ» ողբերգությունը: «Երևանյան բեսթսելլեր»-ը հրապարակվում է նաև «Գրական թերթ» շաբաթաթերթում: Ամենաշատ գնված հայերեն գեղարվեստական գրքերի ցանկը պատրաստվել է երևանյան յոթ գրախանութների հետ համագործակցության արդյունքում: Հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյան տապան» (56-81-84), «Հայ Գիրք» («Մեկ պրինտ») (58-30-59), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուքինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական ու ուսումնական բնույթի գրքերն ու դասագրքերը: «Արմենպրես»-ն ընդլայնելու է հարցումների ցանցը` ներառելով նոր գրախանութներ, տվյալներն առավել համակողմանի ու հետաքրքական դարձնելու նպատակով:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | Նոր |
ԴավիթՄկր-Սարգսյան «Երկվություն» |
Ամարաս | 30 | |
| 2 | +4 |
Անտուան դը Սենտ Էքզյուպերի «Փոքրիկ իշխանը» |
Անտարես | 24 | |
| 3 | 0 |
ՀովհաննեսԹումանյան «Հեքիաթներ» |
Արևիկ | 18 | |
| 4 | -2 |
Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության» |
Նաիրի | 15 | |
| 5 | 0 |
ՊաուլոԿոելոյի «Ալքիմիկոսը» |
ՎանԱրյան | 13 | |
| 6 | Նոր |
ՍունՑզի «Ստրատեգիայիարվեստը» |
Բյուրոկրատ | 10 | |
| 7 | Նոր |
ԴավիթՄուրադյան «Երազներիմեկնություն» |
Հայաստան | 8 | |
| 8 | +1 |
ԱշոտԱղաբաբյան «Մենակը» |
Լուսակն | 7 | |
| 9 | -7 |
Աստրիդ Լինդգրեն «Երկարագուլպա Պիպի» |
Զանգակ | 6 | |
| 10 | Նոր |
ՎիլյամՇեքսպիր «Համլետ» |
Անտարես | 5 |
«Երևանյան բեսթսելլեր»-ը ներկայացրեց Ռուզաննա Մովսիսյանը