ԿԸՀ քարտուղարը մեկնաբանել է դրոշմակնիքը մաքրելու Հովսեփ Խուրշուդյանի քայլը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը փետրվարի 18-ին հրավիրված ասուլիսումլրագրողների ներկայությամբ հրապարակայնորեն անձնագրի միջից մաքրեց քվեարկության մասնակցությունը փաստող դրոշմակնիքը: Նա օգտագործեց թաց անձեռոցիկ կնիքը մաքրելու համար:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանն,«Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով կնիքի մաքրվելու հանգամանքը, նշեց, որ եթե որեւէ մեկը ցանկանա թանաքը ջնջել, ապա կարող է անել շուշաթղթով կամ ձեթով: «Իսկ այդ դեպքում ուր կմնա ողջամտության կանխավարկածը»,-նշեց ԿԸՀ քարտուղարը:

ՀՀ ոստիկանությունը եւսկոչ է անում զերծ մնալ տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ ցանկացած այլ եղանակով ընտրությանը մասնակցած լինելու փաստը հավաստող կնիքի դրոշմները, ստորագրությունները կամ օրենքով սահմանված այլ գրառումները և նշագրումները վնասելուց, ջնջելուց կամ փչացնելուց: Հիշյալ միջամտությունների բոլոր դրսևորումները կարող են որակվել որպես ընտրական իրավունքի խախտում, մասնավորապես, ընտրական իրավունքի, ընտրական հանձնաժողովների աշխատանքների իրականացման խոչընդոտում:

Հովսեփ Խորշուդյանը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց նաև, որ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանիվստահված անձինք հանրապետության մի քանի տեղամասերում, այդ թվում և մարզերում, նկատել են կուտակումներ դեպքեր: Նրա պնդմամբ` նման դեպքեր նկատվում են հիմնականում գյուղերում: «Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի, Շիրակի և այլ մարզերի մի շարք գյուղերում տեղակայված ընտրատեղամասերում կուտակումներն առաջացնում են լարվածություն»,-ասաց Հովսեփ Խուրշուդյանը` ավելացնելով, որ նկատվել են նաև բաց և պարտադրված քվեարկություններ, որոնցով ՀՀ ոստիկանությունն արդեն զբաղվում է:Մամուլի խոսնակը նշեց, որ որոշ տեղամասերում կուտակումները եղել են ԱՊՀ դիտորդների ներկայությամբ:

Այսօր առավոտյան ժամը 08:00-ին նախապես ձևավորված 1988 ընտրատեղամասերում մեկնարկել է ՀՀ նախագահական վեցերորդ ընտրությունը, որը կավարտվի երեկոյանը ժամը 20:00-ին։ Նախագահի պաշտոնի համար պայքարում են 7 թեկնածուներ՝ Սերժ Սարգսյան, Հրանտ Բագրատյան, Պարույր Հայրիկյան, Արման Մելիքյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Վարդան Սեդրակյան, Անդրեաս Ղուկասյան։ Նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփումը տեղի կունենա 2013-ի փետրվարի 25-ին:

Հայերեն

Փաշինյանն ու Միցոտակիսը պատրաստակամություն են հայտնել համագործակցել Հայաստան-Հունաստան հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ

ՀՀ վարչապետն ու Ֆինլանդիայի նախագահը քննարկել են տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

«Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վթարի հետևանքով Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Փաշինյանն ու Էրդողանը ընդգծել են կարգավորման գործընթացն առաջմղելու կարևորությունը և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը

Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք

Արարատ Միրզոյանը և Ապոստոլոս Ցիցիկոստասը քննարկել են փոխշահավետ և գործնական համագործակցության հարցեր

ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանում Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ՀԷՑ-ի բաշխման ցանցի արդիականացմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրականացումը շարունակվում է

Նիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերը

ՀՀ վարչապետը Նյու Յորքում հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ