Հովսեփ Խուրշուդյանն ազատ կարձակվի գրավի դիմաց
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի անդամ Հովսեփ Խուրշուդյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողներին հայտնեց Հովսեփ Խուրշուդյանի փաստաբան Սեդա Սաֆարյանը` նշելով, որ գրավը 1 միլիոն դրամի չափով է: «Այս պահն ինձ համար շատ կարևոր է, քանի որ Հովսեփ Խուրշուդյանը գրավով դուրս է գալու ու գտնվելու է ազատության մեջ»,-ասաց Սեդա Սաֆարյանը:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի225-րդ հոդվածի 1-ին մասով` զանգվածային անկարգություններ հրահրելու կասկածանքով: