Հասարակական

Հովսեփ Խուրշուդյանը, Դավիթ Սանասարյանն ու Անդրեաս Ղուկասյանը կալանավորվել են

1 րոպեի ընթերցում

Հովսեփ Խուրշուդյանը, Դավիթ Սանասարյանն ու Անդրեաս Ղուկասյանը կալանավորվել են

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի անդամ Հովսեփ Խուրշուդյանը, «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» ՀԿ-ի նախագահ Դավիթ Սանասարյանն ու «Նոր Հայաստան» ճակատի անդամ Անդրեաս Ղուկասյանը կալանավորվել են:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Երևանի Արաբկիր և Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի225-րդ հոդվածի 1-ին մասով` զանգվածային անկարգություններ հրահրելու կասկածանքով:

Հուլիսի 29-ին Ազատության հրապարակից դեպի Խորենացի փողոց ուղևորված երթը շեղվել էր երթուղուց և Սարի թաղով մոտեցել Պարեկապահակային ծառայության գնդի տարածքին, ուր հսկողություն էին իրականացնում ոստիկանական ուժերը: ՊՊԾ գնդի անվտանգության գոտին ճեղքել փորձող անձանց դեմ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել: Տեղի է ունեցել բախում, ինչի հետևանքովՍարի թաղում ոստիկանությունը հավաքը ցրելու գործողություններ էր իրականացրել, որոնց ընթացքում բազմաթիվ մարդիկ ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում