Կարսի Առաքելոց եկեղեցին պատմության ընթացքում չորս անգամ վերածվել է մզկիթի. թուրք պաշտոնյա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարսի մշակույթի եւ զբոսաշրջության նահանգային վարչության ղեկավար Հաքան Դողանայը լրագրողների հետ զրույցում խոստովանել է, որ Կարս այցելող արտասահմանցի զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում առաջինը հայտնվող Առաքելոց եկեղեցին պատմության ընթացքում չորս անգամ վերածվել է մզկիթի: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, թուրք պաշտոնյան չի խոսել եկեղեցու հայկական լինելու մասին: Նա նշել է, որ «12 առաքյալներին նվիրված եկեղեցին կառուցել են Բագրատունիները, որն այժմ գործում է որպես մզկիթ»:Խոսելով Սուրբ Առաքելոցի` որպես եկեղեցի օգտագործվելու շրջանի մասին, Հաքան Դողանայը նշել է, որ միայն 1919 և 1921 թվականների ընթացքում է «եկեղեցին եղել հայերի տնօրինության տակ»:

Սուրբ Առաքելոց եկեղեցին կառուցվել է Կարսում ՝ 940-ական թվականներին, Աբաս Բագրատունու օրոք: 1579 թվականին օսմանյան թուրքերը եկեղեցին վերածում են մզկիթի իսկ, այնուհետև, երբ Կարսը գտնվում էր Ռուսաստանի վերահսկողության տակ, եկեղեցին վերածվում է ռուս ուղղափառի:

Այնուհետև, 1918 թվականին, երբ Կարսը կրկին անցնում է թուրքերի տիրապետության տակ, Սուրբ Առաքելոց եկեղեցին հերթական անգամ վերածվում է մզկիթի: 1919 -ին՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման ժամանակ, տաճարը գործում էր որպես հայկական եկեղեցի: Այնուհետև ,1920 թվականին, Սուրբ Առաքելոց եկեղեցին կրկին փոխարկվում և վերածվում է մզկիթի:

Կարսի Առաքելոց եկեղեցին հայկական ճարտարապետության գոհարներից է: Չնայած եկեղեցու գմբեթի շրջագծի երկայնքով 12 առաքյալների քանդակների եւ բազմաթիվ խաչերի առկայությանը, պատմության ընթացքում այն ժամանակ առ ժամանակ վերածվել է մզկիթի: Թուրքերն այժմ այն կոչում են «Գմբեթավոր մզկիթ»:

Մզկիթի վերածված եկեղեցում կրոնական արարողություններ կատարվում են միայն մահմեդական գլխավոր տոների ժամանակ: Կարսի Առաքելոց եկեղեցու անմիջապես կողքին թուրքերը մինարեթով նոր մզկիթ են կառուցել:

Հայերեն

Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

«Կողք կողքի» ծրագիրը՝ Սևան համայնքի արցախցի ընտանիքների համար․ IDBank

Բելառուսը փակում է իր դեսպանությունը Ֆինլանդիայում

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Կանադան դատապարտել են Իսրայելի կողմից Արևմտյան ափում բնակավայրերի կառուցման ծրագիրը

Արմեն Մկրտչյանը ներկայացրեց ՆԳՆ Փրկարար ծառայությունում իրականացված բարեփոխումներն ու կառույցի կողմից վարվող նոր քաղաքականությունը

Խախտումների պատճառով կասեցվել է Ծաղկաձորի «Ռիպա» հյուրանոցի խոհանոցի գործունեությունը

Պրոբացիայի ծառայության մարզային մարմնի պաշտոնատար անձինք և Ջրվեժ համայնքի ղեկավարի տեղակալը մեղադրվում են ծառայողական պարտականությունները չարաշահելու մեջ

Սահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները

Կուբայում հայտարարել են, որ ԱՄՆ-ն ձգտում է պատժամիջոցներով վնաս հասցնել երկրի տնտեսությանը

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈւՑՈւՄ