Միջազգային

Վլադիմիր Պուտինի Նովո Օգարեւոյի իր նստավայրում ընդունել Է Նիկոլա Սարկոզիին

1 րոպեի ընթերցում

Վլադիմիր Պուտինի Նովո Օգարեւոյի իր նստավայրում ընդունել Է Նիկոլա Սարկոզիին

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 14-ին Նովո Օգարեւոյի իր նստավայրում ընդունել Է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ «Նովոստիին»:

«Ինձ հաճելի Է, որ դու Մոսկվա գալու առիթ ես գտնում: Հաճույքով եմ հիշում այն ժամանակները, երբ մենք համատեղ աշխատում Էինք սուր, լուրջ հիմնախնդիրների լուծման վրա՝ կապված մեր երկրների միջեւ, Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ հարաբերությունների զարգացմանը»,-ասել Է Պուտինը՝ բացելով հանդիպումը:

Իր հերթին Սարկոզին նշել Է, որ Ռուսաստանը Եվրոպայի բնական գործընկերն Է: «Մենք նույն աշխարհամասին ենք պատկանում եւ միասին կարող ենք շատ բան անել»,-հավելել Է նա: Սարկոզիի խոսքով՝ երկու երկրների հարաբերություններում եղել են նաեւ դժվարին պահեր, բայց ամեն անգամ դրանք հաջողվել Է հաղթահարել վստահության եւ բարեկամության շնորհիվ:

Պուտինի եւ Սարկոզիի հանդիպումը շարունակվել Է առանց մամուլի ներկայացուցիչների:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում