Լավրովը եւ Իբրահիմին դեմ են սիրիական ճգնաժամը ռազմական միջամտությամբ հաղթահարելու տարբերակին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը միակ երկիրն է, որ աշխատում է Սիրիայի իշխանության եւ ընդդիմության հետ` համաձայն ժնեւյան պայմանավորվածության:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Կահիրեում Լավրովը բոլոր երկրներին կոչ է արել հորդորել Սիրիայի հակամարտող կողմերին դադարեցնել կրակը եւ բանակցությունների սեղանի շուրջ նստել: Լավրովը մտահոգություն է հայտնել, որ Սիրիայի ճգնաժամը իր ազդեցությունն է թողնում հարեւան երկրների եւ ողջ տարածաշրջանի վրա:
Նախարարը ափսոսանք է հայտնել է, որ մի քանի երկրներ, որոնք մասնակցել են Ժնեւի հանդիպմանը, արդյունքում չեն ցանկանում երկխոսություն սկսել Սիրիայի կառավարության հետ եւ դրա փոխարեն օժանդակում են ընդդիմությանը: ՌԴ ԱԳ նախարարը հույս ունի, որ այդ երկրներն իր վորջո Ռուսաստանի հետ մեկտեղ կսկսեն աջակցել ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի բանագնացին:
Լավրովի խոսքով` Արեւմուտքը պայմաններ է ստեղծում իշխանափոխություն իրականացնելու համար:
Իր հերթին ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի բանագնացԱխդար Իբրահիմին նշել է, որ գոյություն չունի սիրիական ճգնաժամի լուծման ռազմական միջամտություն իրականացնելու տարբերակ:
Համաձայն Ժնեւում տեղի ունեցած համաձայնության` բոլոր կողմերը պետք է դադարեցնեն բոլոր տեսակի բռնությունները, եւ կառավարության ու ընդդիմության միջեւ բանակցույթուններ սկսեվի: