Թուրքիայի ռազմական ղեկավարությունը սպառնացել է Սիրիային

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ռմբակոծությունների շարունակման դեպքում Թուրքիան ավելի խիստ կպատասխանի: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները,այս մասին հոկտեմբերի 10-ին հայտարարել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Նեջդեթ Օզելը: Նա ավելացրել է, որ թեեւ պատասխանել են Սիրիային, սակայն կրկին միջադեպեր արձանագրվելու դեպքում ավելի խիստ ձեւով կպատասխանեն:

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը հայտարարել էր, որ ԱԵԼ-ի եւ ՄԱԿ-ի նոր բանագնաց Ախդար Իբրահիմին առաջիկա օրերին կմեկնի Սիրիա` նախագահ Ասադին կոչ անելու դադարեցնել 18 ամիս շարունակվող կրակը:

Նա նաեւ ավելացրել է, որ Իբրահիմին սկզբում կայցելի Սաուդյան Արաբիա եւ Թուրքիա, Եգիպտոս, ապա կուղեւորվի Դամասկոս:

Ախդար Իբրահիմիի մամլո խոսնակ Ահմադ Ֆաուզին հայտնել է, որ Իբրահիմիի այցելությունը Դամասկոս այս շաբաթ տեղի չի ունենա:

Հայերեն

Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են