Դամասկոսի ոստիկանական շենքի մոտ պայթյուն է տեղի ունեցել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի Խալիդ բն ալ Ուալիդ փողոցում գտնվող ոստիկանական կենտրոնական բաժանմունքի մոտակայքում ականապատ մեքենա է պայթել, որի հետեւանքով մեկ աշխատակից զոհվել է, կան նաեւ վիրավորներ: Պայթյունի հետեւանքով մի քանի մեքենաներ են այրվել, շրջակա շինությունները նյութական վնասներ են կրել:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Սիրիայի զինված ուժերը զինված խմբավորումներին հետապնդելու շրջանակներում ազատագրել են Դամասկոսի Կուսդիա եւ Համա շրջանները` ոչնչացնելով մեծ թվով զինյալներ: Զինված ուժերը նշված տարածքներն հայտարարել են անվտանգ:

Հալեպ քաղաքում մեծ թվով զինյալներ են ոչնչացվել, որոնք փորձում էին ներխուժել Հանանու թաղամաս: Աարկուբ շրջանում հայտնաբերվել է զինյալների հավաքատեղին, որտեղ զինյալները լուրջ կորուստներ են կրել, նրանցից շատերը սպանվել եւ վիրավորվել են:

Բուսթան Կասր թաղամասում գտնվող շուկայի մոտակայքում զինյալների 16 մեքենաներ են ոչնչացվել, առգրավել են նրանց զենքերը եւ տասնյակ զինյալներ են ոչնչացվել:Բախումները շարունակվել են նաեւ Բուսթան Բաշա եւ Սալիհին թաղամասերում, ինչպես նաեւ Սիրիայի Համա, Հոմս, Դարաայի շրջաններում:

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ հոկտեմբերի 8-ի առավոտյան Ազատ բանակի եւ կառավարական ուժերի միջեւ Դամասկոսի հարավային ալ Կադամ եւ ալ Աասալի շրջաններում բախումներ են սկսվել:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` երեք տասնյակից ավելի սիրիահայեր:

Հայերեն

Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են