Քաղաքականություն

Վարդան Օսկանյանը ԱԱԾ ներկայանալու ծանուցագիր է ստացել

1 րոպեի ընթերցում

Վարդան Օսկանյանը ԱԱԾ ներկայանալու ծանուցագիր է ստացել

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը ծանուցագիր է ստացել` հոկտեմբերի 8-ին` ժամը 11:00-ին, ներկայանալ Ազգային անվտանգության ծառայություն` որպես մեղադրյալ առաջադրվելու և հարցաքննվելու համար: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրին «Սիվիլիթաս» հիմնադրամից:Վարդան Օսկանյանի` ֆեյսբուքյան էջում կատարած գրառման համաձայն` ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Մ․Համբարձումյանի ուղարկած ծանուցագրում նշված է․ «Հայտնումեմ, որ ՀՀ քր․ դատ․ օր-ի 153 հոդվածի համաձայն՝ նշանակված ժամկետին ներկայանալուն խոչընդոտող հարգելի պատճառների առկայության մասին Դուք պարտավոր եք նախապես տեղյակ պահել քննությանը, հակառակ դեպքում կարող եք բերման ենթարկվել հարկադիր կարգով»:

Հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովը բավարարեց ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին դատախազի միջնորդությունը:ԱԱԾ քննչական վարչությունը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով (փողերի լվացում) քրեական գործ է հարուցել` ՀՀ ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին համապատասխան:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում