Հալեպում երեք խոշոր պայթյուններից կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի Սաադ Ալլահ ալ Ջաբրի հրապարակում հոկտեմբերի 3-ի առավոտյան տեղի ունեցած երեք խոշոր պայթյունների հետեւանքով զոհեր եւ վիրավորներ կան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկացրել է սիրիական պաշտոնական հեռուստատեսությունը` հավելելով, որ դրանց թիվը դեռ ճշտվում է: Մինչդեռ «Ալ Ջազիրա»-ն արդեն տեղեկացրել է, որ տեղի ունեցած պայթյունների հետեւանքով 27 մարդ զոհվել է, եւս 72-ը վիրավորվել են: Մեկ այլ աղբյուր էլ տեղեկացնում է, որ Ռազի հիվանդանոցում տասից ավելի զոհ կա եւ 35-ից ավելի վիրավոր:

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ Հալեպի մոտակայքում գտնվող Կառլակ գյուղում հայտնաբերվել է զինյալների թաքստոցը, ոչնչացվել են զենքեր եւ մեքենաներ: Հալեպի օդանավակայանի ճանապարհին տեղի ունեցած բախումների հետեւանքով զինված խմբավորման բոլոր անդամները ոչնչացվել են: Բախումները շարունակվել են Սուլեյման ալ Հալաբի, Կուստուլ Հարամի, թաղամասում, Թանանաիր հրապարակում, ինչպես նաեւ Հալեպի մոտակայքում գտնվող Աասան գյուղում: Բացի Հալեպից, բախումները զինյալների հետ շարունակվել են Դամասկոսի գյուղերում: Հարասթան եւ Դումա գյուղերում տասնյակ զինյալներ են ոչնչացվել:

«Ալ Ջազիրան» տեղեկացրել է, որ հոկտեմբերի 2-ին Սիրիայի տարածքում 161 մարդ է զոհվել, մեծ մասամբ` Դամասկոսում, Հալեպում եւ Դարաայում:

որոնց թիվը դեռեւս ճշտվում է

Հայերեն

Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են