1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը հաղթել Է Օլիվեր Դիմակիլինգին: Արդյունքում Հայաստանի տղամարդկանց շախմատի հավաքականը հաշվի մեջ առաջ Է անցել Ֆիլիպինների թիմի հետ խաղում Ստամբուլում ընթացող շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայի 4-րդ փուլում: Ինչպես փոխանցում Է «Արմենպրես»-ը` Սարգսյանը նրբորեն օգտագործել Է մրցակցի դիրքի թուլությունը եւ հասել հաղթանակի:Գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Սերգեյ Մովսիսյանը դեռ չեն ավարտել իրենց պարտիաները: