Քաղաքականություն

Նոր Սահմանադրության տեքստը դեռևս վերջնական տեսքի չի բերվել. Սրբուհի Գալյան

2 րոպեի ընթերցում

Նոր Սահմանադրության տեքստը դեռևս վերջնական տեսքի չի բերվել. Սրբուհի Գալյան

Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության տեքստը դեռևս վերջնական տեսքի չի բերվել, քանի որ գործընթացում ներգրավված մի շարք գործընկերներ դեռ չեն ներկայացրել իրենց դիտարկումներն ու առաջարկությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ  արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ հավելելով, որ դա է պատճառը, որ վերջնական տեքստի հրապարակման ժամկետի վերաբերյալ որոշում առայժմ չկա։

«Առաջիկայում Սահմանադրության տեքստն ամբողջացնելուց հետո սպասում ենք մեր որոշ գործընկերների կողմից ուղարկվելիք կարծիքներին։ Մեզ մեկ կամ երկու շաբաթ պետք կգա, որպեսզի մենք այդ կարծիքները հավաքենք, ամբողջացնենք, և ևս մեկ կամ երկու քննարկում կունենանք, նոր կորոշենք՝ պատրա՞ստ ենք հրապարակել տեքստը, թե՞ ոչ»,-ասաց նախարարը։

Գալյանի խոսքով՝ Սահմանադրությունը փոփոխելը քաղաքական հանձնառություն է, որը իշխանությունը ստանձնել է դեռևս հեղափոխությունից հետո և վերահաստատել նախընտրական գործընթացի ընթացքում։

Անդրադառնալով նոր Սահմանադրության ընդունման քաղաքական հնարավորություններին՝ Գալյանն ընդգծեց, որ Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով իշխանությունը սհանադրական մեծամասնություն չի ստանում, սակայն ժամանակը ցույց կտա հետագա քայլերը։

«Մենք մեր աշխատանքը կկատարենք, հանրային պահանջի մեծությունը կչափենք և կկայացնենք համապատասխան որոշում»,-հավելեց նա։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում