Հասարակական

Հայաստանում ծնված սիրիահայ երեխան 35-ամյա Ալինի երկրորդ զավակն է

1 րոպեի ընթերցում

Հայաստանում ծնված սիրիահայ երեխան 35-ամյա Ալինի երկրորդ զավակն է

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիահայ 35-ամյա Ալին Ժամբոսյանը Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում օգոստոսի 31-ին արու զավակ է ունեցել:Նորածինն Ալինի երկրորդ երեխան է, ծնվել է 3,3 կգ:Սիրիայում քաղաքական լարված իրավիճակով պայմանավորված վերջին ժամանակներում Հայաստան ժամանած սիրիահայ ընտանիքներում սա մանկան առաջին ծնունդն է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից, նորածնին եւ մորն այսօր այցելության կգնա նախարար Հրանուշ Հակոբյանը:

ՀՀ առողջապահության նախարարությունը, նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարականով, սիրիահայերի առողջական խնդիրների մասին հոգում է հենց օդանավակայանից: Յուրաքանչյուր չվերթից հետո շտապօգնության բուժանձնակազմն ու հոգեբանները պատրաստ են կարիքավորներին անվճար բուժօգնություն տրամադրել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում