Լեւոն Արոնյանը հաղթել Է Ֆրանսիսկո Վալեխո Պոնսին. Հայաստան-Իսպանիա` 1:0

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տղամարդկանց շախմատի հավաքականը 1:0 հաշվով հաղթում Է Իսպանիայի թիմին Ստամբուլում ընթացող շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայի 3-րդ փուլում:

Ինչպես փոխանցում Է «Արմենպրես»-ը` Հայաստանի թիմի առաջին միավորը նորից բերել Է Լեւոն Արոնյանը, ով շատ գեղեցիկ, նուրբ խաղով հաղթել Է գրոսմայստեր Ֆրանսիսկո Վալեխո Պոնսին՝ Իսպանիայի լավագույն շախմատիստին:

Հայերեն English