Շոգ եղանակը Հայաստանում հրդեհների պատճառ է դարձել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում օգոստոսի 13-ին հրդեհներ են բռնկվել: Ինչպես «Արմենպրես»-ից տեղեկացրինՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից, մասնավորապես` Երևանի Ավան վարչական շրջանի գերեզմանատանն այրվել է 200 քմ խոտածածկ տարածք, Կոտայքի մարզի Բջնի գյուղի գերեզմանատանն այրվել է 4 հա խոտածածկ տարածք, նույն մարզի Բալահովիտ գյուղի գերեզմանատանը` 1500 քմ, Լեռնանիստ գյուղի գերեզմանատանը` 3500 քմ, Եղվարդ քաղաքի գերեզմանատանը` 420 քմ, Չարենցավան քաղաքի Միլիտոնյան և Երիտասարդական փողոցների խաչմերուկում` 60 քմ, Արարատի մարզի Շահումյան գյուղում այրվել է 2800 քմ խոտածածկ տարածք և40 հակ անասնակեր:

Նույն մարզի Ոսկետափ գյուղում այրվել է 300 քմ, Արագածոտնի մարզի Փարպի գյուղի գերեզմանատանը` 1000 քմ խոտածածկ տարածք, նույն մարզի Աշտարակ քաղաքի գերեզմանատանը`1000 քմ, Տավուշի մարզի Զորական գյուղում`4 հա, նույն մարզի Գետաշեն գյուղում` 2 հա խոտածածկ տարածք, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 27 Բ շենքի մոտակայքում` 1000 քմ, Վայոց ձորի Ջերմուկ քաղաքի «Զիրակ» հանդամասում այրվել է 500 քմ բուսածածկ տարածք:

Հայերեն Русский

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Եղոյան

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը