Խճանկար

Իռլանդացի գիտնականները գտել են քաղցկեղի բուժման նոր եղանակ

3 րոպեի ընթերցում

Իռլանդացի գիտնականները գտել են քաղցկեղի բուժման նոր եղանակ

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելֆաստի Թագավորական համալսարանի գիտնականները գտել են կոկորդի եւ արգանդի վզիկի քաղցկեղի բուժման նոր եղանակ: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, նրանց հաջողվել Է պարզել, որ չարորակ ուռուցքները շրջապատող առողջ հյուսվածքները շատ կարեւոր դեր են խաղում հիվանդության տարածման գործում:

«Քաղցկեղը տարածվում Է ուռուցքի քաղցկեղային բջիջների եւ շրջապատող հյուսվածքներում աղողջ բջիջների միջեւ երկկողմ կապի հետեւանքով,- պարզաբանել Է պրոֆեսոր Դենիս Մակքենսը, որը գլխավորում Է գիտնականների խումբը:- Մենք արդեն գիտենք, որ քաղցկեղային բջիջները ներքուստ ծրագրավորված են հարեւան առողջ հյուսվածքներ ներթափանցելու համար: Բայց շրջապատող հյուսվածքների բջիջները նույնպես ուղարկում են հաղորդումներ, որոնք քաղցկեղային բջիջներին ակտիվորեն խրախուսում են ներթափանցման: Եթե ախտահարված հյուսվածքներ ուղարկվող այդ հաղորդումները հաջողվի արգելափակել, ապա քաղցկեղի տարածումը կարգելակվի»:

«Այն, ինչ մենք հայտնաբերել ենք ոչքաղցկեղային հյուսվածքի սպիտակուցն Է, որը կարող Է կա՛մ բացել, կա՛մ փակել առողջ հյուսվածքի եւ ուռուցքի միջեւ կապը: Երբ ռետինոբլաստոմայի (Rb) սպիտակուցն ակտիվանում Է, քաղցկեղային բջիջների տարածումը դանդաղում Է»,- պատմել Է գիտանականը:

Իռլանդացի հետազոտողներին առաջին անգամ հաջողվել Է ապացուցել, որ Rb-ի սպիտակուց են պարունակում ոչ միայն քաղցկեղային, այլեւ առողջ բջիջները, եւ այն անմիջականորեն ազդում Է հիվանդության տարածման արագության վրա:

Խոսելով քաղցկեղի բուժման համար այս հայտնագործության հնարավոր հետեւանքների մասին՝ պրոֆեսոր Մեկքենսը նշել Է. «Հիվանդության բուժման արդի մեթոդները շեշտը դնում են բուն ուռուցքի վրա, որպեսզի սպանեն քաղցկեղային բջիջները, նախքան դրանք կտարածվեն: Մեր հայտնագործությունը թույլ կտա մշակել քաղցկեղի բուժման միանգամայն նոր մեթոդներ, քանի որ ներգոծություն կիրականցվի առողջ բջիջների վրա, որոնց կարելի կլինի մոբիլիզացնել հիվանդության զարգացման դիմակայության ու արգելակման համար»:

«Հետազոտությունները կատարվել են կոկորդի եւ արգանդի վզիկի քաղցկեղային բջիջների վրա, բայց միանգամայն հնարավոր Է, որ Rb-ի սպիտակուց կա այն բոլոր առողջ հյուսվածքներում, որոնք շրջապատում են քաղցկեղային ուռուցքները, եւ համանման դեր են խաղում հիվանդության տարածման գործում: Դա մենք պլանավորում ենք ուսումնասիրել մեր հետագա աշխատանքի ընթացքում»,- նշել Է գիտնականը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում