Հայաստանը շինարարության ոլորտում մեծ ձեռքբերումներ եւ ներուժ ունի. Տիգրան Սարգսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ժողովուրդը մշտապես հատուկ հարգանք է ունեցել հայ շինարարի հանդեպ, եւ շինարարի մասնագիտությունը պատմության մեջ արժեւորվել է: Օգոստոսի 10-ին` Շինարարի մասնագիտական տոնի առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ այս մասին նշեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Այդ ամենի վառ վկայությունն են այն կոթողները, որոնք մենք ժառանգություն ենք ստացել, եւ այն նոր ճարտարապետական շինությունները, որոնք կերտվում են ապագա սերունդների համար: Համոզված եմ, որ այս ոլորտում մենք ունենք նշանակալի ձեռքբերումներ եւ ներուժ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց վարչապետը:

ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը նշեց, որ հայ շինարարը բոլոր ժամանակներում իր կառուցածի, վաստակի համար այնքան բարձր է գնահատվել, որ հային «շինարար ազգ» գնահատականն է տրվել: «Թեպետ այս տարվա շինարարության ոլորտի ցուցանիշերը համեստ են, սակայն աղետի գոտում ոչ մի ծրագիր չի կրճատվել. մեկ ամսից Գյումրիում շահագործման կհանձնվի 1756 բնակարաններից բաղկացած 38 բազմաբնակարան շենքերը: Մինչեւ տարեվերջ կլուծվեն աղետի գոտում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած շուրջ 4500 ընտանիքների բնակարանային խնդիրները»,-տեղեկացրեց նախարարը: Նա արձանագրեց, որ հանրապետությունում քաղաքաշինությունը լուրջ զարգացում է ապրել: Ներդրվում են նոր տեխնոլոգիաներ, շինանյութի նորագույն տեսակներ:

Շինարարի տոնի առթիվ, ինչպես նաեւ երկարամյա ու անբասիր աշխատանքային գործունեության եւ քաղաքաշինության բնագավառում ներդրած ավանդի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգեւատրվեցին եւ շնորհակալագրերով խրախուսվեցին քաղաքաշինության նախարարության մի խումբ աշխատակիցներ:

«Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ՀՀ քաղաքաշինության նախարարը Ոսկե մեդալով պարգեւատրեց ճարտարապետեր Արթուր Մեսչյանին եւ Տիգրան Բարսեղյանին, շինարար` Արագած Ախոյանին:

Հայերեն English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան