1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում ռուս գեներալ Վլադիմիր Կոջաեւի մահվան մասին տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնել է Դամասկոսում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրտավամիջոցները, ավելի վաղ Սիրիայի ազատ բանակի հայտարարության համաձայն` «Ալ Արաբիա» հեռուստաալիքը տեղեկացրել էր, որ սպանվել է ռուս գեներալ Վլադիմիր Կոջաեւը: Հեռուստաալիքը նաեւ հաղորդել էր, որ գեներալի հետ սպանվել է նաեւ նրա թարգմանիչը եւ, որպես ապացույց, արաբերենով ներկայացրել է անձը հաստատող փաստաթղթեր:
Շատերի կարծիքով, Սիրիայի ազատ բանակը տեղեկատվական պատերազմ է մղում սիրիական համակարգի դեմ` փորձելով ապատեղեկատվություն տարածել: