ԵՄ-ն ամուր կանգնած է Հայաստանի կողքին․ Էստոնիայի ԱԳ նախարար
1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն ամուր կանգնած է Հայաստանի կողքին՝ Ռուսաստանի ապակայունացնող ազդեցությանը դիմակայելու հարցում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի միկրոբլոգում գրել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան՝ անդրադառնալով ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։
Always good catch-ups at #FAC.
— Margus Tsahkna (@Tsahkna) June 15, 2026
I reassured my friend, Armenian Foreign Minister @AraratMirzoyan, that the EU stands firmly with Armenia as it counters Russia’s destabilising influence. We will continue supporting Armenia’s efforts to deepen trade links with its neighbours and… pic.twitter.com/LA1yv4m0Wr
«Ես իմ ընկերոջը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին վերահաստատել եմ, որ ԵՄ-ն ամուր կանգնած է Հայաստանի կողքին, երբ այն դիմակայում է Ռուսաստանի ապակայունացնող ազդեցությանը»,- գրել է Ցահքնան։
Էստոնիայի ԱԳ նախարարը հավելել է, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի ջանքերին՝ խորացնելու առևտրային կապերը հարևանների և Եվրոպայի հետ։