Գեղարքունիքում ամփոփվեց «Բարբառների երկխոսություն» մրցույթ-փառատոնի մարզային փուլը

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 14 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Խոսրով Խլղաթյան): Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում հուլիսի 14-ին ամփոփվեց «Բարբառների երկխոսություն» մրցույթ-փառատոնի մարզային փուլը: Փառատոնին մասնակցում էին մարզի հանրակրթական դպրոցների 27 երեխաներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը, Գեղարքունիքի մարզպետարանը պատրաստվել է բուկլետներ, որտեղ զետեղված են փառատոնի բոլոր մասնակիցների տվյալները:

Մրցույթում հաղթեցին Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Մարիամ ՈՒմրշատյանը, Ջաղացաձորի միջնակարգ դպրոցի աշակերտ Մանուկ Մանուչարյանը, Գավառի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտուհի Դիանա Մատակյանը, Մարտունի քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցից` Սոնա Կարապետյանը, Լանջաղբյուրի միջնակարգ դպրոցից` Սյուզաննա Ամիրյանը եւ Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցից` Թագուհի Ասատրյանը: Մրցույթի հաղթողները պարգեւատրվեցին պատվոգրերով եւ նվերներով: Գավառի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտուհի Գրետա Խանդանյանն անցած տարի մրցույթի հանրապետական փուլում 2-րդ տեղ գրավելու համար այս տարի փառատոնին մասնակցում է արտամրցութային կարգով եւ հանրապետական փուլին մասնակցելու հրավեր ունի: Հաղթողները սեպտեմբերին կներկայացնեն Գեղարքունիքի մարզը` «Երկնքից երեք խնձոր ընկավ» հեքիաթասացության հանրապետական մրցույթ-փառատոնին:

Փառատոնի ժյուրիի նախագահն է Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր Վիկտոր Կատվալյանը: Այն նպատակ ունի «վերակենդանացնելու» հեքիաթասացությունը եւ մոռացությունից փրկելու հայոց բարբառները, հայերեն տարբեր բարբառներով հնչեցնել բացառիկ արժեք ունեցող ժողովրդական բանահյուսության նմուշները:

Հայերեն

Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության շնորհիվ կայունացվել է Հայաստանի արտաքին միջավայրը. վարչապետ

Հայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում. պոլսահայ համայնքը լուծումներ է փնտրում

Հայաստանն առաջիկայում ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթաց կսկսի

Հանուն մեր երեխաների՝ պարտավոր ենք բռնությունը ճանաչել, այլևս չհանդուրժել մեր ընտանիքներում. Աննա Հակոբյանը տեսանյութով անդրադարձել է ընտանեկան բռնության ազդեցությանը երեխաների վրա

ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցումը որոշակի մտավախություններ է առաջացրել ՌԴ-ում, բայց դրա խորքային պատճառն այլ է. Փաշինյան

Մակրոնը հյուընկալել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգին

Մոսկվան պատրաստ է միջնորդել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում. ՌԴ ԱԳՆ

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

Արամ Բարսեղյանը նշանակվել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն. Հայկ Եսայանը կղեկավարի Team ընկերությունների խումբը

Նոր Զելանդիան կներկայացնի մինչև 16 տարեկան երեխաների կողմից սոցցանցերից օգտվելն արգելող օրինագիծ