Ալեքսեյ Վախրուշեւի ֆիլմը պատմում է իր հայրենի Չուկոտկայի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային 9-րդ կինոփառատոնում ռուսաստանցի ռեժիսոր Ալեքսեյ Վախրուշեւը ներկայացել է «Տունդրայի գիրքը. պատմվածք Վուկվուկայի` փոքր քարի մասին» վավերագրական ֆիլմով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ռեժիսորը նշեց, որ իր ֆիլմում գործողությունները տեղի են ունենում Չուկոտկա թերակղզում, որտեղ 37 աստիճան սառնամանիք է, տունդրայում կատաղի քամին է մոլեգնում: «Ռուսաստանի արկտիկական գոտու հոյակապ բնապատկերում 72-ամյա Վուկվուկայ նահապետն իր չուկչայական ընտանիքի հետ Ալյասկայից Բերինգի նեղուցով առաջնորդում է իրենց 14 հազար գլուխ եղջերուների հոտը: Լարովի ռադիոն եւ առեւտրականների պատահական այցելությունները չհաշված` մեկուսացման մեջ ապրող ընտանիքը սննդի, ապաստանի եւ հագուստի առումով կախված է եղջերուներից: Ֆիլմը հազվագյուտ ու զարմանալի հայացք է մի աշխարհի, որը դեռ միահյուսված է կյանքի հինավուրց ռիթմերին»,- ներկայացրեց Վախրուշեւը:

Ծնունդով Չուկոտկայից ռեժիսորը շեշտեց այն հանգամանքը, որ ֆիլմը բացի գեղարվեստական արժեքից, լուրջ գիտական աշխատություն է, քանի որ անցած դարի առաջին կեսին է վերջին անգամ ուսումնասիրվել եղջերվապահների մշակույթը: Նա նաեւ կարծում է, որ անհրաժշետ է ստեղծել համապատասխան ալբոմ, որը ֆիլմի հետ միասին շատ օգտակար գիտական նյութ կլինի: «Արդյունքում, կստեղծվի յուրատեսակ հանրագիտարան»,-նկատեց ռեժիսորը:

«Ոսկե ծիրան»-ն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Հայերեն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը