Պիեռ Շյոլերի «Իշխանավոր» ֆիլմը պաշտոնյայի կերպարի բացահայտման փորձ է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային 9-րդ կինոփառատոնի միջազգային խաղարկային մրցույթում ներկայացված է Կաննի 2011 թ-ի մրցանակակիր Պիեռ Շյոլերի «Իշխանավորը» ֆիլմը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հուլիսի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ռեժիսորը նշեց, որ ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես Տրանսպորտի նախարար Բերտրան Սեն-Ժանին գիշերվա կեսին արթնացնում է անձնական քարտուղարը: «Ավտոբուս է ձորն ընկել: Նա գնում է դեպքի վայրը, ուրիշ ելք չունի: Այսպես սկսվում է պետպաշտոնյայի ոդիսականը ավելի ու ավելի խրթին եւ անբարյացակամ աշխարհում: Արագություն, պայքար հանուն իշխանության, քաոս, տնտեսական ճգնաժամ… Դեպքերի խելահեղ ընթացքում մի արտակարգ իրավիճակը հաջորդում է մյուսին: Ինչ զոհողությունների են պատրաստ տղամարդիկ: Ինչքան են դիմանում պետական կառույցում, որը խժռում է իր ծառայողներին»,- ներկայացրեց Պիեռ Շյոլերը: Ռեժիսորի խոսքով` ֆիլմի գլխավոր դերակատարը` Օլիվյե Գուրմեն, անկրկնելի էր ֆիլմում, նա մեծապես տրվում էր աշխատանքին: «Պետք էր նկարելիս ցույց տալ կերպարի երկու դեմքերը. Նա կարծես սատանա լիներ»,- կատակեց Շյոլերը:

Ռեժիսորին հաջողվել է ստեղծել պետական պաշտոնյայի տիպական կերպար, սակայն հավաստիացրեց, որ քաղաքականության մեջ ինքն ընկերներ չունի: «Սակայն այն պահից սկսած, երբ ցուցադրվեց, սկսեցի խոսել պաշտոնյաների հետ: Ես ցանկացել եմ միայն քաղաքական կյանքը ցույց տալ, բացել դա, ոչ թե պարսավել ֆրանսիական կառավարությանը»,-ասաց նա: Ֆիլմում պետպաշտոնյայի կերպարն է բացահայտվում եւ Ֆրասիայում ֆիլմը շատերին է բարկացրել: «Ճշմարտությունը հաճախ է վիրավորում, երբ տեսնում ես քո անճոռնի պատկերը»,- կատակեց ռեժիսորը: Շյոլերն առաջին անգամ է Երեւանում եւ չափազանց զարմացել է. «Ամեն անգամ նոր քաղաք գնալիս կարծես երեխայի նմանհայտնաբերում եմ նոր բան»,- ասաց նա:

Ֆրանսաիական արտադրության լիամետրաժ խաղարկայինը 2011 թ-ին Կաննի կինոփառատոնի FIPRESCI, ինչպես նաեւ ֆրանսիական կինոակադեմիայի 2012 թ. Մրցանակի դափնեկիր է` երկրորդական դերի լավագույն կատարման, սցենարի, հնչյունային ձեւավորման համար: Մյուս մրցանակների թվում են« Տղամարդու լավագույն դերակատարման մրցանակ» Օլիվյե Գուրմեին, Մա դե Պլատայի ՄԿՓ, Քննադատների մրցանակ:

Հայերեն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը