«Կոշիկներս Պոլիս ձգեցի» ֆիլմը կցուցադրվի նաեւ Ստամբուլում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» երեւանյան 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում հուլիսի 10-ին կայացավ Նիկոլ Պեզճյանի «Կոշիկներս Պոլիս ձգեցի» ֆիլմի պրեմիերան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հուլիսի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Պեզճյանը նշեց, որ ֆիլմը նկարահանվել է «Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի» շրջանակում: Այն պատմում է լիբանանահայ մոդեռնիստ պոետ Սաքո Արյանի մասին, ով մեկ դար հետաձգված ուղեւորություն է ձեռնարկում` վերադարձ իր նախնիների քաղաք Ստամբուլ, մշակութային եւ գրական արմատներ Դանիել Վարուժանի, Զոհրապի քաղաքը: «Սաքոն շրջում է Ստամբուլի հին փողոցներով, որ ժամանակին հայերով էին բնակեցված, հին գերեզմանատներով, ուր պոետներ են հանգչում, հին եկեղեցիներով եւ դարից էլ հին միջնակարգ դպրոցով: Հանդիպում է ահել-ջահելի, հայտնի ու անհայտ մարդկանց, հայ եւ թուրքի, լսում սրանց պատմությունները, կարծիքները, ծիծաղում եւ հաց կիսում նրանց հետ»,- պատմում է հեղինակը: Նիկոլ Պեզճյանի խոսքով` ֆիլմում ուղղակի քաղաքականություն պատկերված չի, սակայն քաղաքական ենթատեքստն ակնհայտ է: «Ֆիլմի նկարահանման ժամանակ խնդիրներ չեն եղել, սակայն պետք է սպասել, թե ինչ արձագանք կլինի, երբ ցուցադրվի Ստամբուլում»,- ասաց ռեժիսորը` շեշտելով, որ ինքը պնդել է, որ ֆիլմի պրեմիերան Երեւանում լինի: Ռեժիսորը չկարողացավ հիշել, թե ինչը ստիպեց իրեն տեսախցիկ վերցնել եւ ֆիլմ նկարահանել: «Միայն հիշում եմ, որ մանկուցշատ էի սիրում թատրոնն ու կինոն»,- կատակեց ռեժիսորը:

Կինոփառատոնի շրջանակում կներկայացվի նաեւ Վալերի Մասադյանի «Նանա» ֆիլմը: Հեղինակն իր գործը ամենից շատ ցանկացել էր ներկայացնել հենց երեւանյան կինոփառատոնին:Վալերի Մասադյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ գործունեությունը սկսել է լուսանկարչությունից, քանի որ չգիտեր` ինչպես մոտենալ մարդկանց: «Ես ունեի տեսախցիկ, որն իմ պայուսակում էր, եւ ես էի իմ գլխի տերը, սակայն այդպես երկար չդիմացա եւ սկսեցի ֆիլմ նկարահանել»,- ասաց նա: «Նանա» ֆրանսիական արտադրության լիամետրաժ խաղարկային ժապավենը Նանայի մասին է, ով ապրում է անտառի փեշին գտնվող քարե տանը: Իրիկնամուտին կրթարանից վերադառնալով` նա տանը միայն լռություն է գտնում: Ֆիլմը ուղեւորություն է դեպի նրա մանկության գիշերը:

Կինոփառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Հայերեն

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը

Երևանի Անրի Վեռնոյի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն