Կկայանա Նիկոլ Պեզճյանի «Կոշիկներս Պոլիս ձգեցի» ֆիլմի պրեմիերան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» երեւանյան 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում հուլիսի 12-ին կկայանա Նիկոլ Պեզճյանի «Կոշիկներս Պոլիս ձգեցի» ֆիլմի պրեմիերան: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը, այդ ֆիլմը նկարահանվել է «Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի» շրջանակներում:

Նրա խոսքով` կինոպլատֆորմն այլ արդյունքներ եւս տվել է. երեք ֆիլմեր` Լուսին Դինքի եւ Սոներ Ալփերի «Հոյակապ է, հրաշալի. Ամերիկայից Բիթլիս», Արթուր Բախտամյանի «Ճամփորդություն Նոր տարվա նախօրեին», ինչպես նաեւ Ադրինե Գրիգորյանի եւ Վահե Օհանյանի «Հետ դեպի Գյուրյուն» ֆիլմերը ներկայում հետարտադրական պրոցեսում են. այս երեք ֆիլմերը, ինչպես նաեւ եւս մեկ ֆիլմ, որի անունը դեռեւս պարզ չէ, ակնկալվում է ներկայացնել 2013 թվականին:

Հայաստանից եւ Թուրքիայից տասը կինոգործիչներ մասնակցում են «Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ»-ի սեմինարին, որը կշարունակվի մինչեւ հուլիսի 11-ը: Պլատֆորմը ստեղծվել է 2008 թ. թուրքական «Անադոլու Քուլթուրի» եւ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շնորհիվ` նպատակ ունենալով հիմնել մի ցանց, որի միջոցով երկու երկրների կինոգործիչները կկարողանան համագործակցել միմյանց հետ:

Հայերեն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը