Բացվեց «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի շրջանակներում բացվեց «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրը, որը նախատեսված է Արեւելյան գործընկերության երկրների կինոգործիչների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը նշեց, որ «Ռեժիսորներ առանց սահմանների» Արեւելյան գործընկերության ծրագիրն իրականացվում է «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի միջոցով' Եվրամիության աջակցությամբ: Կկազմակերպվեն մի շարք սեմինարներ եւ դասընթացներ, կտրամադրվեն առցանց հնարավորություններ Հայաստանում, Վրաստանում, Բելառուսում, Մոլդովայում, Ուկրաինայում, Ադրբեջանում բնակվող կինոգործիչների համար:

«Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրը ձեւավորվել է դեռեւս 2007 թ-ին «Ոսկե ծիրան»-ի շրջանակում մեկնարկած «Ռեժիսորներ առանց սահմանների» համատեղ արտադրության ֆորումի հիման վրա: «Այն հաջողությամբ կայացել է նախորդ հինգ տարիների ընթացքում` նպատակ ունենալով խթանել տարածաշրջանային համատեղ կինոարտադրությունը: Նախորդ տարիներին ֆորումի շրջանակում տարածաշրջանի երկրներից ներկայացվել է մոտ 100 կինոնախագիծ, որոնց հեղինակ ռեժիսորներին եւ պրոդյուսերներին հնարավորություն է ընձեռնվել մասնակցելու միջազգային հեղինակություն վայելող մասնագետների' սցենարի եւ արտադրության զարգացման դասընթացներին, ինչպես նաեւ ծանոթանալու կինոյի զարգացման եւ ֆինանսավորման միջազգային կարեւորագույն կազմակերպություններին եւ ներկայացուցիչներին»,- ասաց նա: Հայաստանում Եվրոպական միության գործառնական բաժնի ղեկավար Ժան-Քրիստոփ Գայրանի խոսքով` ԵՄ-ի զարգացման քաղաքականության ուղղվածությունը դեպի մշակույթի ոլորտ ներառված է գլոբալացվող աշխարհի եվրոպական օրակարգում, որը ընդգծում է մշակույթի դերը երկրների եւ տարածաշրջանների միջեւ կամուրջներ կառուցելու գործում: «Նախագիծն օգնում է տեղական մշակույթը ներկայացնել տարածաշրջանում, ինչպես նաեւ բարելավել համագործակցությունը տարածաշրջանային այլ երկրներում»,- ասաց նա` ծրագրի մասնակիցներին արդյունավետ աշխատանք մաղթելով:

«Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Հայերեն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը