Հայկական բանակի առօրյան ներկայացնում է «Ես եմ» ֆիլմը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային 9-րդ կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրի շրջանակներում կներկայացվի Վահագն Գրիգորյանի «Ես եմ» խաղարկային լիամետրաժ ֆիլմը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ֆիլմը պատմում է մի տղայի մասին, որը գնում է պարտադիր զինվորական ծառայության եւ նպատակ ունի դրանից հետո ամուսնանալ ընկերուհու հետ ու մեկնել մորեղբոր մոտ արտերկիր` այնտեղ մշտական բնակություն հաստատելու: Սահմանամերձ զորամասում սկսում է տղայի բանակային կյանքը: Նա ձեռք է բերում տղամարդուն բնորոշ նոր հատկություններ, տիրապետում ֆիզիկական ուժին, կարոտի զգացում է ապրում, նոր ընկերներ գտնում, սովորում լավն ու վատը զանազանել: «Սա մեր օրերի ֆիլմ է, կյանքից մի հատված` բանակային համազգեստի մեջ: Մենք ուղղակի ցանկացանք ներկայացնել մեր բանակի կյանքը, առօրյան` հաջորդ սերունդների համար»,- ասաց նա: Սցենարի հեղինակ Կարեն Բաբաջանյանը նշեց, որ ֆիլմ նկարահանելու պատասխանատվությունը չափազանց մեծ էր, քանի որ դա իրենց առաջին ֆիլմն էր: «Մենք փորձեցինք մեզ վստահել, փորձել ենք ամեն ինչ մաքսիմալ անկեղծ անել: Արդեն հիվանդացել ենք կինոյով»,- ասաց նա` հավելելով, որ ֆիլմում առկա հումորները իրական պատմությունների հիման վրա են արված: «Ու մարդիկ հաճախ են ասում, որ հենց իրենց, իրենց առօրյայի մասին է ֆիլմը»,-կատակեց Կարեն Բաբաջանյանը:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը կշարունակվի մինչեւ հուլիսի 15-ը:

Հայերեն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը