Ամերիկահայ ռեժիսորի «Հայկական ռապսոդիա»-ի գլխավոր հերոսը երաժշտությունն է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայկական ռապսոդիա» խորագիրն է կրում ամերիկահայ ռեժիսոր Սեզար Կանայանի նոր ֆիլմը, որը կներկայացվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կանայանը նշեց, որ այն կերպարների բազմաձայնությունից ստեղծված «ճանապարհային» ֆիլմ է, որտեղ դեմքերն ու երաժշտությունն են իրական հերոսները: «Ռապսոդիայի պես ֆիլմում էլ երաժշտական եւ պատմողական հատվածները համադրված են` թեմաների, խորության եւ նրբերանգների վարիացիաներով: Այն ասես հայելի լինի, որն արտացոլում է հայ ժողովրդի կենցաղը, մշակույթը, պատմական հիշողությունը»,- ասաց ռեժիսորը: Ֆիլմի սկզբում երեւում է մի ծեր մարդ, ով պատմում է Հայոց Ցեղասպանության մասին, նա շատ գիտականորեն բացատրում է Թուրքիայի վարած քաղաքականությունը, իսկ վերջում տեսնում ենք ծեր կնոջ, ով պատմում է նույն պատմությունը Ցեղասպանության մասին, սակայն արդեն կնոջ տեսանկյունից` ավելի զգայուն: «Ֆիլմը կարծես խճանկար լինի: Այն քայլ առ քայլ է ամբողջանում եւ վերջում արդեն ամբողջական է դառնում»,- ասաց նա:

«Հայկական համայնապատկեր» ծրագրում կմրցի նաեւ Աննա Տերյանի «Սարե. ճանապարհորդություն» ֆիլմը: Ֆրանս-ամերիկյան համատեղ արտադրությունը Սարեի արվեստագիտական շրջագայության պատմությունն է: Հայազգի բացառիկ օժտվածության տեր արվեստագետին հաջողվել է ազատվել առօրյա կյանքի կեղծիքից` անդադար տեղից տեղ փոխադրվելով, նորանոր մարտահրավերների դիմագրավելով: «Որպես հմուտ արվեստագետ` Սարեն շարունակում է նոր ազդակներ ստանալ ժամանակի ուժից, մարդկանցից եւ, իհարկե, կյանքի իր ներքին ընկալումից»,- ասաց նա:

Հուլիսի 8-ին մեկնարկած կինոփառատոնը կշարունակվի մինչեւ հուլիսի 15-ը:

Հայերեն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը