Միջազգային

Վլադիմիր Պուտինը ցավակցել է Ուկրաինայում ավտոպատահարի զոհերի ընտանիքներին

1 րոպեի ընթերցում

Վլադիմիր Պուտինը ցավակցել է Ուկրաինայում ավտոպատահարի զոհերի ընտանիքներին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Ուկրաինայում տեղի ունեցած ավտոպատահարի զոհերի հարազատներին եւ իր կարեկացանքի խոսքն է ասել նրանց ընտանիքներին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՌԴ նախագահի պաշտոնական կայքը: Նախագահը հանձնարարել է կառավարությանը ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները զոհվածներին արտակարգ օգնություն ցույց տալու համար:

Հուլիսի 7-ի առավոտյան Չերնիգովի շրջանում վթարի է ենթարկվել ավտոբուս, որը փոխադրում էր մի խումբ ուխտավորների:Վթարի հետեւանքով մահացել է 14 մարդ, վնասվածքներ ստացել` 29-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում