Միջազգային

Վլադիմիր Պուտինը ծաղկեպսակ Է դրել Մոսկվայում Անհայտ զինվորի շիրիմին

2 րոպեի ընթերցում

Վլադիմիր Պուտինը ծաղկեպսակ Է դրել Մոսկվայում Անհայտ զինվորի շիրիմին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հիշատակի եւ վշտի օրը հարգել Է Հայրենական մեծ պատերազմում ընկածների հիշատակը: Նա Մոսկվայի Ալեքսանդրովյան այգում ծաղկեպսակ Է դրել Անհայտ զինվորի շիրիմին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Սգո օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը նախագահի հետ միասին մասնակցել են Դաշնության խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն, նախագահի վարչակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը, այլ նախարարությունների ու գերատեսչությունների ղեկավարներ, վետերան-զորապետներ եւ հասարակայնության ներկայացուցիչներ:

Անմար կրակի մոտ ծաղիկներ դնելու արարողությունն ավարտվել Է Մոսկվայի կայազորի զորքերի հանդիսավոր երթով:

Ռուսաստանը հունիսի 22-ին նշում Է Հիշատակի եւ վշտի օրը: Այն սահմանվել Է ՌԴ-ի նախագահի 1996 թվականի հունիսի 8-ի հրամանագրով եւ նշվում Է գերմանաֆաշիստական զավթիչների դեմ խորհրդային ժողովրդի Հայրենական մեծ պատերազմի սկսվելու օրը:

71 տարի առաջ՝ 1941 թվականի հունիսի 22-ի լուսաբացին, ֆաշիստական Գերմանիան ուխտադրուժ կերպով հարձակվեց Խորհրդային Միության վրա: Նրա օդուժը պետական սահմանից մինչեւ 250 – 300 կիլոմետր խորությամբ հոծախումբ հարվածներ հասցրեց օդանավակայաններին, երկաթուղային հանգույցներին, ռազմածովային կայաններին, զորամասերի բանակման վայրերին եւ շատ քաղաքների: ԽՍՀՄ-ի դեմ դուրս եկան Իտալիան, Հունգարիան, Ֆինլանդիան եւ Ռումինիան:

Խորհրդային Միությունը Երկրորդ համաշխարհային պատերազմում կրեց ամենամեծ մարդկային կորուստները: Ինչպես հայտնել Է ՌԴ-ի պաշտպանության նախարարության՝ Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհվածների հիշատակի հավերժացման վարչության պետ Ալեքսանդր Կիրիլինը, «Հայրենական մեծ պատերազմում, որը տեւեց 1418 օր եւ գիշեր, ԽՍՀՄ-ի ընդհանուր կորուստները կազմել են 26 միլիոն 600 հազար մարդ:

Մոսկվայում Հիշատակի եւ վշտի օրը տեղի կունենան հազարից ավելի միջոցառումներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում