«Ոսկե ծիրան»-ում հայազգի ռեժիսորների ֆիլմերը կմրցեն խաղարկային եւ վավերագրական ենթաբաժիններում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» Երեւանի 9-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագիրն այս տարի բաժանված կլինի երկու` խաղարկային (կարճամետրաժ եւ լիամետրաժ) եւ վավերագրական ենթաբաժինների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրի համադրող, կինոգետ Րաֆֆի Մովսիսյանը: Նրա խոսքով` այս բաժանումը չափազանց կարեւոր էր, քանի որ դժվար է ընտրություն կատարել լավ խաղարկային կամ լավ վավերագրական հայկական ֆիլմերի մեջ: Նրա խոսքով` իրենք այս անվանակարգում ստացել են մասնակցության 70 հայտ, որոնցից ընտրվել են մրցութային ծրագրում մասնակցելու 28 ֆիլմ:

«Հայկական համայնապատկեր» մրցույթը, որ ներկայացնում է հայազգի ռեժիսորների ֆիլմերը, կներկայացնի 6 լիամետրաժ խաղարկային, 5 կարճամետրաժ խաղարկային, 15 վավերագրական ֆիլմ:

Լիամետրաժ խաղարկային ֆիլմերն են` Վալերի Մասադյանի «Նանա», Միքայել Վաթինյանի «Ժաննան եւ ձայները», Նատալյա Բելյաուսկենեի «Եթե բոլորը», Արա Երնջակյանի «Հոբելյանական հաճախորդը», Վահագն Գրիգորյանի «Ես եմ», Արմեն Ռոնովի «Իմ փոքրիկ իշխանը» ֆիլմերը: Կարճամետրաժ խաղարկային ֆիլմերն են` Ավո Կապրիելյանի «Երոկւ քայլ էլ», Տիգրան Ավետիքյանի «Վատ հայրը», Էրիկ Նազարյանի «Պոլիս», Լուսկա Կապալյանի «Յոթերորդը» եւ Նարինե Մալյանի «Որդու ծննդյանը սպասող հյուսնը» ֆիլմերը:

«Հայկական համայնապատկերի» վավերագրական ֆիլմերն են` Տատյանա Դանիլյանցի «Լողացող Վենետիկը», Արմեն Գասպարյանի «Հայկական հաց», Սյուզան Խարտալյանի «Տատիկիս դաջվածքները», Ռենդի Բելի, Էրիկ Խաչիկյանի «ՈՒղեւորություն. Ամասիա», Էդուարդ Հովհաննիսյանի «Առնո», Հակոբ Գուդսուզյանի «Հայկական արձագանքներ», Անետա Օհանջի «Արզուման», Միշա Ղազարյանի «Արմինեն եւ լեդի Մակբեթը», Արթուր Խուդոյանի «Ինձ աշուղ են ասում», Հայկ Կբեյանի «Կոստան Զարյան. Հայ գրականության միայնակ հոգին», Վահե Յանի «Երկու ճանապարհ», Նիկոլ Պեզճյանի «Կոշիկներս թողել եմ Ստամբուլում», Գոռ Մանգասարյանի «Քաղաքում շատ շներ կան», Արսեն Գասպարյանի «Նոր Ջուղա. Լինել» եւ Տարոն Պետրոսյանի «Տղաներիս հետ միասին» ֆիլմերը: «Հայկական համայնապատկեր» ժյուրիի կազմում կլինեն Լի Սանգ Յոնգը, Էմիլիա Հավիրովան, Վալերի Բալայանը, Ադելինա ֆոն Ֆուրցենբերգ, Սիտորա Ալիեւան, Վիկեն Բերբերյանը:

«Ոսկե ծիրան» Երեւանի 9-րդ միջազգային կինոփառատոնն իրականանում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Հայերեն

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի