Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մայիսի 7-ին
1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ընտրված նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մայիսի 7-ին:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՌԴ ԿԸՀ-ի համապատասխան հայտարարությունը, մարտի 7-ին Ռուսաստանի ԿԸՀ-ի նիստի ժամանակ Վլադիմիր Պուտինը պաշտոնապես հայտարարվել է Ռուսաստանի նախագահ:
ԿԸՀ-ի փաստաթղթի համաձայն` Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում ընտրվել է Վլադիմիր Պուտինը, ով ստացել է 45 ու կես միլիոն ձայն, որը կազմում է 63,6 տոկոս:
Հանձնաժողովի որոշմամբ` ընտրությունները ճանաչվել են կայացած: Երկրորդ տեղում է Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը, ով ստացել է 17,18 տոկոս ձայն: Երրորդ տեղը զբաղեցրել է Միխայիլ Պրոխորովը 7,98 տոկոս ձայներով: 4-րդ տեղում է Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին` 6,22 տոկոս ձայներով, 5-րդ տեղում է «Սպրավեդլիվայա Ռոսսիա»-ի ղեկավար Սերգեյ Միրոնովը` 3,85 տոկոս: