Միջազգային

Վլադիմիր Պուտինը Խոդորկովսկու եւ Լեբեդեւի պատժին կողմ է

1 րոպեի ընթերցում

Վլադիմիր Պուտինը Խոդորկովսկու եւ Լեբեդեւի պատժին կողմ է

ՄՈՍԿՎԱ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը Խոդորկովսկու եւ Լեբեդեւի դատավճիռն արդարացված է համարում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, լրագրողների հետ հանդիպմանը Պուտինը նշել է, որ դատավճիռն ուժի մեջ է մտել, սակայն կան օրենքով նախատեսված միջոցառումներ, որոնք կապված են հնարավոր ներման հետ: Պուտինը հիշեցրել է, որ գործող նախագահի հրահանգով` մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեն զբաղվում է այդ հարցով եւ դատախազությանը տրված է համապատասխան հանձնարարությունը: Պուտինը հիշեցրել է, որ կան բազմաթիվ այլ դատապարտյալներ, ովքեր պատիժն են կրում տնտեսական օրինախախտման համար, սակայն նրանց մասին ոչ ոք չի հիշում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում