Միջազգային

Վլադիմիր Պուտինը Պրոխորովին գնահատել է իբրեւ լուրջ մարդու եւ լավ ձեռներեցի

1 րոպեի ընթերցում

Վլադիմիր Պուտինը Պրոխորովին գնահատել է իբրեւ լուրջ մարդու եւ լավ ձեռներեցի

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահական ընտրություններում ձայների մեծամասնությունը հավաքած Վլադիմիր Պուտինը չի բացառել նոր կառավարությունում Միխայիլ Պրոխորովի հայտնվելը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Պուտինը Պրոխորովին գնահատել է իբրեւ լուրջ մարդու, լավ ձեռներեցի, ով կարող էր աշխատել նաեւ Կառավարությունում, եթե ցանկանար: Պուտինը, սակայն, նշել է, որ նախ անհրաժեշտ է Մեդվեդեւի հետ զրուցել հարցի շուրջ: Նորընտիր նախագահը նաեւ հաղորդել է, որ առաջիկա երեք օրերին Մեդվեդեւի հետ կքննարկի Կառավարությունում կատարվելիք տեղափոխությունները: Մանրամասներ Պուտինը չի բացահայտել, միայն նշել է, որ նախ պետք է միասին որոշեն Մեդվեդեւի հետ, կան որոշակի մտքեր, որոնք մինչեւ դրանք թղթին հանձնելը, չարժե դրանց մասին խոսել: Սերգեյ Իվանովը կմնա Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, իսկ հանրապետության ղեկավարի խորհրդականի պաշտոնը թափուր կմնա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում