Վլադիմիր Պուտինին սատարող ակցիայի կազմակերպիչները կտուգանվեն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության հաղորդած տվյալների համաձայն` ավելի քան 140 հազար մարդ է մասնակցել Մոսկվայում տեղի ունեցող հինգ ցույցերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով rusnovosti.ru-ն, շուրջ 130 հազարը մասնակցել են Վլադիմիր Պուտինին սատարող ակցիային: Պատահարներ չեն արձանագրվել, սակայն կազմակերպիչները ստիպված կլինեն տուգանք վճարել` հանրահավաքի մասնակիցների թիվը գերազանցելու համար: Առանց միջադեպերի են անցել նաեւ մյուս հանրահավաքները:

Կարգուկանոնը ապահովել են Ներքին գործերի ընդհանուր թվով 10 հազար աշխատակիցներ:

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում