Մշակույթ

Գրքի երևանյան 8-րդ տոնավաճառը բացեց դռներն ընթերցողների առաջ

1 րոպեի ընթերցում

Գրքի երևանյան 8-րդ տոնավաճառը բացեց դռներն ընթերցողների առաջ

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մեկնարկել է գրքի երևանյան 8-րդ տոնավաճառը, որը կշարունակվի մինչև փետրվարի 26-ը: Այս տարի տոնավաճառը համընկավ Հայ գրատպության 500-ամյա հոբելյանի, ինչպես նաև Երևանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու հետ, որն առավել արժեքավոր դարձրեց միջոցառումը:

Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը շնորհավորեց բոլորին տոնի կապակցությամբ և անդրադառնալով օրվա նշանակությանը` նշեց. «Հակոբ Մեղապարտը 500 տարի առաջ տպագրելով առաջին գիրքը, չէր էլ մտածում, որ ինքը մեր ժողովրդի համար յուրատեսակ ազգային արժանապատվության և հպարտության անցաթուղթ է տպագրում»:

Հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ Մկրտիչ Կարապետյանի տեղեկացմամբ` Հայաստանի հրատարակիչների ասոցիացիան ունի 40 անդամ, որոնք մեծամասամբ մասնակցում են տոնավաճառին առանձին կամ ընդհանուր տաղավարներով: Վերջին 1-2 տարիների ընթացքում տպագրված ավելի քան 1000 անուն գիրք է ներկայացված:

Մանկական գրքի տոնավաճառը հովանավորվում է ՀՀ մշակույթի նախարարության կողմից:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում