Սերժ Սարգսյանը ճիշտ է համարում բոլոր նրանց, ովքեր պահանջում են իրավական պետություն ոչ թե ապագայում, այլ այսօր և այստեղ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաղթանակով ոչ թե ավարտվեց, այլ նորովի սկսվեց մի ուրիշ գործ՝ ազատ ու արդար Հայաստանի կառուցումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Երկրապահ կամավորականների 9-րդ համագումարի ընթացքում ունեցած ելույթում նշեց ՀՀ Նախագահ Սերժ Սարսգյանը:

«Այսօր մեր երկրում տեղի են ունենում գործընթացներ, որոնք դրականորեն են փոխելու մեր երկրի դեմքը, նրան հաղորդելու են 21-րդ դարի քաղաքակրթությանը վայել նկարագիր: Սա ժամանակի հրամայականն է և Հայաստանն այլ ճանապարհ չունի: Սա մեծ ու դժվար գործ է, բայց մենք դա անելու ենք»,- նշեց ՀՀ Նախագահը:

Սերժ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը մտնում է զարգացման նոր փուլ, «մենք կերտում ենք նոր երկիր, նոր հասարակություն ու նոր քաղաքացի»: «Կարգապահություն և ազատություն, կարգուկանոն և ժողովրդավարություն: Սրանք փոխադարձաբար լրացնում և պայմանավորում են միմյանց: Հայաստանի քաղաքացին լինելու է այնքան ազատ, որքան օրինապահ է»,- նշեց Նախագահը:

Սերժ Սարգսյանի ներկայացմամբ՝ «մեր հասարակության գրեթե բոլոր շերտերը պահանջում են ազատ ու արդար երկիր, պահանջում են իրավական պետություն ոչ թե ապագայում, այլ այսօր և այստեղ, և նրանք ճիշտ են»: «Մեզանում, ինչ խոսք, կան սեփական հնարավորությունները գերագնահատողներ, ովքեր ուղղակի շահարկում են դժվարությունները, կան նաև անհամբերներ ու կասկածամիտներ, ում հավատը սասանվել է, որովհետև բախվել են անարդարության ու ապօրինությունների հետ: Պետք է շարունակենք փոխել՝ հավատով»,- ասաց Նախագահը:

Սերժ Սարգսյանի խոսքով՝ բազմաթիվ բացասական երևույթներ, որ սովորական էին երեկ, այսօր արդեն բացառված են: Առանձին բացասական երևույթները խորացել են, նաև առաջացել են նորերը: «Փոփոխություններն առաջին հերթին դրանք բացառելու ուղղությամբ ենք տանելու: Մենք գնում ենք Հայաստանը համակողմանիորեն արդիականացնելու ճանապարհով»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Արդիականացումը, Նախագահի պարզաբանմամբ, վերաբերում է թե՛ մեր քաղաքական ու իրավական համակարգին, թե ՛ արդյունաբերությանը, թե՛ գիտությանն ու կրթությանը: «Մենք պետք է դառնանք ժամանակակից ազգ, որ մրցունակ է և պատրաստ է դիմակայել պատմական պահի մարտահրավերներին»,- նշեց Սարգսյանը:

Հայերեն

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ