«ՏաԹեւեր» ճոպանուղուց օգտվում են տարվա բոլոր եղանակներին

3 րոպեի ընթերցում

ԳՈՐԻՍ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՏաԹեւեր» ճոպանուղին հունվար եւ փետրվար ամիսներին կաշխատի միայն շաբաթ եւ կիրակի օրերին: Ճոպանուղու նկատմամբ հետաքրքրությունը մեծ է եղել նաեւ տոնական օրերին: Աշխատելով միայն հունվարի 5-ին եւ 6-ին` ճոպանուղին սպասարկել է 150 ուղեւորի, որի զգալի մասը Տաթեւի վանքի այցելուներն են եղել` մի մասը զբոսաշրջիկներ: «Տարվա բոլոր եղանակներին անկրկնելի է սյունյաց բնաշխարհը, եւ անգամ ձմռան ամիսներին հիանալու շատ բան ունեն ճոպանուղու ուղեւորները: Դա է պատճառը, որ չնայած ձմռան այս օրերին ճոպանուղի բերող ճանապարհներն այնքան էլ անվտանգ չեն` այցելուներ ունենում ենք», - «Արմենպրես»-ի` Սյունիքի թղթակցի հետ զրույցում ասաց ճոպանուղու տնօրեն Տիգրան Ղազարյանը: Հանրային գործարկումից` 2010 թ-ի հոկտեմբերից մինչեւ 2011թ-ի դեկտեմբերը, աշխարհի ամենաերկար ճոպանուղուց օգտվել է մոտ 75 000 մարդ, որի ավելի քան 10 տոկոսը հարակից համայնքների բնակիչներն են: Նրանք, ի տարբերություն զբոսաշրջիկների, ճոպանուղին օգտագործում են որպես տրանսպորտի միջոց եւ ծառայությունից օգտվում են անվճար: Ճոպանուղու տնօրեն Տիգրան Ղազարյանի խոսքով` այցելուների մոտ 20 տոկոսը կազմում են օտարերկրյա զբոսաշրջիկներ, որոնք հիմնականում ԱՊՀ երկրներից, ԱՄՆ-ից ու Եվրոպայից են: Ճոպանուղու այցելուների թիվն անցած տարի մեծ է եղել հատկապես տոն եւ հանգստյան օրերին, որոնց ժամանակ ճոպանուղին սպասարկել է օրական 700-800 ուղեւորի: 2011թ.-ին «ՏաԹեւեր»-ի շահագործման ողջ ընթացքում ճոպանուղու անձնակազմի կողմից պարբերաբար իրականացվել է ամենօրյա մանրակրկիտ տեխնիկական սպասարկում` ճոպանուղին պահելով շահագործման համար միշտ պատրաստ, տեխնիկապես սարքին եւ բացարձակ անվտանգ վիճակում: «Անցած տարի «ՏաԹեւեր»-ն անցել է մի շարք տեխնիկական զննումներ, որոնցից վերջինը տեղի է ունեցել 2011թ. դեկտեմբերին շվեյցարական «Գարավենտա – Դոպելմայեր» ընկերության մասնագետների կողմից: Արդյունքում «ՏաԹեւեր» ճոպանուղին ճանաչվել է տեխնիկապես գերազանց սարքին եւ պատրաստ` առաջիկա տարիներին շարունակելու իրականացնել անվտանգ ուղեւորափոխադրումներ», - հավաստիացնում է տնօրենը եւ հավելում, որ ճոպանուղու սակագնի փոփոխություն մոտ ժամանակներս չի սպասվում: Առայժմ կշարունակեն գործել նախկին սակագները` մեկ ուղղությամբ 2 հազ. դրամ, իսկ երկկողմանի երթեւեկության համար 3 հազ. դրամ:

Հայերեն English

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ