Ֆուտբոլ

Մխիթարյանը բարձր է գնահատում Հայաստանի ազգային հավաքականի այս տարվա ելույթները

2 րոպեի ընթերցում

Մխիթարյանը բարձր է գնահատում Հայաստանի ազգային հավաքականի այս տարվա ելույթները

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 2011 թ-ի լավագույն ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանն անցնող տարին հաջող է գնահատում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի ազգային հավաքականի անդամը, ամփոփելով անցնող տարին, նշեց, որ հավաքականն արդյունավետ խաղ է ցուցադրել: «Մենք մեծ արդյունքների հասանք: Չեմպիոն դառնալը հեշտ է, չեմպիոնի տիտղոսը պահպանելն է դժվար»,- ասած մարզիկը:

Անդրադառնալով իր` անգլիական ակումբ տեղափոխվելու մասին լուրերին` «Շախտյոր»-ի կիսապաշտպանը նշեց, որ այդ մասին տեղեկացել է միայն համացանցից: «Ես ինձ «Շախտյոր»-ի ֆուտբոլիստ կհամարեմ այնքան ժամանակ, միչեւ այլ պայմանագիր կկնքվի»,- ասաց Մխիթարյանը:

Հայաստանի այս տարվա լավագույն ֆուտբոլիստն ազգային հավաքականի մեջ բարձ գնահատեց միասնականությունը:

Խոսելով աշխարհի առաջնության ընտրական փուլի մասին` Մխիթարյանն ասաց, ոք հաջող հանդես գալու պարագայում, բնակաբար, առաջին տեղը կզբաղեցնեն խմբում:

Անդրադառնալով ամանորյա տոներին` Մխիթարյանն ասաց, որ չի հավատում Ձմեռ պապիկին եւ Նոր Տարին դիմավորելու է տանը` ընտանիքի անդամների հետ:

«Դե Ֆակտո» ակումբի կողմից Հենրիկ Մխիթարյանը ճանաչվել է «Տարվա մարդ»:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում