Քաղաքականություն

Շառլ Ազնավուրը շնորհակալական նամակ է հղել Ֆրանսիայի նախագահին

1 րոպեի ընթերցում

Շառլ Ազնավուրը շնորհակալական նամակ է հղել Ֆրանսիայի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը շնորհակալական նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչեկլով Nouvelles d’Armenie-ն, շանսոնյեն մասնավորապես նշել է, որ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումն իր մեջ հպարտության և արդարության վերահաստատման զգացում է առաջացնում:

«Դուք բազմիցս նշել եք, որ ժխտողականությունը պետք է դատապարտվի, իսկ խոսքի ազատությունը չի նշանակում պատմական փաստերի շահարկում»,- նշել է Ազնավուրը:

Նա նաև ընդգծել է, որ 500 հազար ֆրանսահայերն այսօր հպարտ են Ֆրանսիայի ԱԺ-ի կողմից ընդունած օրենքի համար:

«Երևան կատարած Ձեր բացառիկ այցի ընթացքում Դուք կոչ արեցիք Թուրքիային՝ սեփական պատմության հետ առերեսվելու համար»,- ասված է նամակում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում