Պաշտոնական

Բրիտանական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանում ներդրումների իրականացմամբ

2 րոպեի ընթերցում

Բրիտանական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանում ներդրումների իրականացմամբ

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 9-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Չարլս Լոնսդեյլին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: «Կարծում եմ, Դուք բավականին մեծ ջանքեր եք ներդրել հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման և խորացման համար: Այդ գործում մեծ է նաև Ձեր անձնական ներդրումը»,- ասել է կառավարության ղեկավարը:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպանը նշել է, որ այս ընթացքում մեր երկրում բավական լուրջ առաջընթաց է արձանագրվել տարբեր ուղղություններում: «Համոզված եմ, որ առաջիկայում ևս կտեսնեմ Ձեր երկրի առաջընթացը: Մեծ Բրիտանիան մեծապես հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ»,- ասել է Չարլս Լոնսդեյլը: Նա տեղեկացրել է, որ մի քանի բրիտանական ընկերություններ հետաքրքրված են Հայաստանում ներդրումների իրականացմամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններին, մեր երկրում ընթացող բարեփոխումներին և այլ հարցերի:

Վարչապետը հաջողություն է մաղթել դեսպանին` իր հետագա գործունեության մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում